...

Քոչարյանը նոր ռոմանտիկ կստանա՞

Քոչարյանը նոր ռոմանտիկ կստանա՞

«Եթե պետք լինի, էլի կանենք»,- այսօր դատարանում հայտարարել է Պավլիկ Մանուկյանը:

«ՉԻ». Փաստորեն Մանուկյանն ինքն իր համար հատուկ պաշտոն է ստեղծել՝ ազգի գլխավոր պալաչ: Երբ իշխանությունը իր ստով չի լինի, ինքը կգնա, զենքով կոչնչացնի այդ իշխանությանը: Եթե ոչ լեգիտիմ իշխանության, ընտրակեղծիքներով այն պահպանած ռեժիմի դեպքում հասարակության գնահատականները կիսվեցին, ապա հիմա նման հռետորաբանությունը բացարձակ ընդունելի չէ: 

Ժողովրդավարական երկրներում նման կոչերը և «խոտովանությունները» պետք է ոչ միայն արժանանան մարգինալացման, այլ նաև հետապնդվեն օրենքի ամբողջ ուժով: 

Այսօր Քոչարյանն էլ է ասում, որ Հայաստանում իշխանությունը բռնազավթված է և չկա արդարադատություն: Իսկ Պավլիկ Մանուկյանի և Քոչարյանի կապը թեև անուղղակի, բայց կա: Զարուհի Փոստանջյանն անմնացորդ նվիրվել է Քոչարյանի ազատման գործին, իսկ ազատ ժամերին պաշտպանում է Պավլիկ Մանուկյանի շահերը դատարանում: Քոչարյանի կենսագրության մեջ էլի են եղել դեպքեր, երբ նա օգտվել է տարբեր ռոմանտիկների ծառայություններից: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1474 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ