...

Սա էլ է «հպարտ»

Սա էլ է «հպարտ»

«Ռոբերտ Քոչարյանը գնալուց մեկ նախադասություն ասաց՝ «այնուամենայնիվ, ես հպարտ եմ, որ այն նախագահն եմ, որ ոչ մի թիզ հող չհանձնեցի թշնամուն»:

Մեջբերումն արված է քաղաքագետ Թևան Պողոսյանի՝ 24 news.am կայքին տված հարցազրույցից:

«ՉԻ». Ճիշտն ասած, մենք չենք հիշում, որ Քոչարյանը նման բան է ասել, բայց որ Պողոսյանը ասում է, երևի մի բան գիտի: Ի վերջո, չնայած երբեմն ընդդիմադիր խաղերին և ղափամա պատրաստելուն, Պողոսյանը մշտապես սերտ կապերի մեջ է եղել թե՛ Քոչարյանի, թե՛ Սարգսյանի հետ:

Փաստորեն, Քոչարյանը վաղուցվա «հպարտական» է, մենք էլ ասում ենք՝ որտեղի՞ց այսքան նմանություն ներկա իշխանության հետ:

Իսկ տեսնես՝ Քոչարյանը հպա՞րտ է, որ Արցախը դուրս դրեց բանակցային գործընթացից: Իսկ տեսնես հպա՞րտ է, որ իր իշխանության տարիներին առնվազն 15 հազար արցախցիներ տեղափոխվեցին Հայաստան՝ այստեղ պաշտոն ստանալով ու մրցակցությունից դուրս բիզնես անելով: Հպա՞րտ է, որ դրանով լուրջ վնաս հասցրեց Արցախի անվտանգությանը և զարգանալու հնարավորությանը:

Պատերազմը նոր էր հաղթական ավարտ ունեցել, Ադրբեջանին լրջագույն կորուստներ էին հասցվել, նավթի գինը նոր-նոր էր սկսել աճել, և մեծ քանակի զենք սկսեցին գնել 2005 թվականից սկսած: Այնպես որ՝ մեկ ուրիշ նախագահի հաջողություններով հպարտ լինելը ճիշտ չէ անգամ Քոչարյանի համար: Իսկ նրա թաքնված ու բացահայտ պաշտպանները ճիշտ կանեն նրան գովազդելու այլ միջոցներ գտնեն: Օրինակ՝ ասեն, որ բոլորից լավ էր բասկետբոլ խաղում կամ քինդեր շոկոլադ հավաքում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1174 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ