...

Սադոյան նախարար

Սադոյան նախարար

«Շատ ճիշտ որոշում է կայացվել՝ արտահերթ ընտրություններն անցկացնել մեկ տարի անց։ Այս մեկ տարվա ընթացքում, բնական է, հայ ժողովուրդը, որը, իմ կարծիքով, բավական մտավոր կարողություններ ունի, կկարողանա գնահատել՝ ով ով է, «Բարգավաճ Հայաստանն» ով է, ինչ է ուզում Դաշնակցությունը»։

Սա հատված էր Արշակ Սադոյանի հարցազրույցից՝ տրված Medialab.am կայքին:

«ՉԻ». Ահա այսպիսի մտավոր ունակություն ունեցող անձանցից է կազմված լինելու ապագա կառավարությունը: Սադոյանը կդառնա նախարար, և մենք հաճախ կըմբոշխնենք նրա մտավարժանքները:

Նախ, ոչ ոք որոշում չի կայացրել, որ ընտրությունները կանցկացվեն մեկ տարի հետո: Ձեր խմբակով նստել, որոշել եք, որ ձեր տերերի համար այդպես ավելի հարմար կլինի, հիմա էլ ներկայացնում եք իբրև գրեթե կայացած փաստ:

Ժողովուրդը հիմա էլ է կարողանում գնահատել՝ ով ով է: Օրինակ՝ դուք մեկն եք, որ ձեր ներկայիս թիմակից Բագրատյանից հետաքրքրվում էիք, թե ինչ միջոցներով է «Մարլբորո» ծխում, իսկ վերջին տարիներին մի անգամ հրապարակային Սերժ Սարգսյանին չհարցրեցիք, թե ում միջոցներն է տանուլ տալիս Բադեն-Բադեններում:

Ըստ ձեզ՝ մինչև հիմա ժողովուրդը չի հասկացել, թե ով է «Բարգավաճ Հայաստանը» կամ ինչ է ուզում Դաշնակցությունը: Եթե դուք չեք հասկացել, դա դեռ չի նշանակում, որ ժողովուրդը չի հասկացել կամ չգիտի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1460 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ