ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում, ասել է. «Անվիճելի է, որ մեր պետականության գլխին կախված ամենավտանգավոր երևույթներից մեկը ոչ ավանդական սեռական կողմնորոշման վտանգն է»:
«ՉԻ». 1990-ականների խորհրդարանում ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը հերթական անգամ խոսեց «լափած մազութի» մասին, Վազգեն Սարգսյանը արձագանքեց. «Սադոյանը 7 երգ գիտի, 7-ն էլ՝ մազութի մասին»:
Հիմա այս մեր Գևորգ Պետրոսյանն է. աշխարհը փուլ գա, հեղափոխություն լինի, իշխանափոխություն լինի, դատավարություններ լինեն, ՍԴ-ի որոշում հրապարակվի, Հայաստանը հաղթի բոսնիացիներին, մեկ է. ինքն ու իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման թեման անբաժանելի են:
Ընտիր թեմա է. անխոցելի, անշառ: Մի կողմից դատարկ, օդից վերցրած է, բայց մյուս կողմից՝ ով դրանից խոսում է, հայրենասերի դոզա է ստանում:
Իսկ այս ամենը նրանից է, որ Գևորգ Պետրոսյանի պես մարդիկ այլ ասելիք կամ չեն ունենում, կամ էլ՝ վախենում են խոսել: Կոնկրետ ինքը 20 տարի՝ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք, լավ էլ լռել է:
Հ.Գ. Իմիջայլոց, հոգեբանները կհաստատեն, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին առավել հաճախ խոսում են հենց այդ կողմնորոշման հետ խնդիրներ ունեցողները: