...

Սեղմեք ակտիվացման կոճակը

Սեղմեք ակտիվացման կոճակը

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, News.am-ի հետ զրույցում անդրադառնալով ոստիկանության պարեկների հետ տեղի ունեցած միջադեպին և դրան հետևած ձերբակալությանը, նշել է, որ կատարվածի իրական նպատակն իրեն վախեցնելն է. «Իրենք ինձ լավ չեն ճանաչում, ես սրանից հետո ավելի ակտիվ եմ լինելու»:

«ՉԻ». Այ ընկերներ, էս մարդը հազիվ էր դուրս եկել քաղաքականությունից, իր համար դաս էր տալիս, տուն էր գնում, զոռով էլի ետ բերեցին քաղաքականություն: 

Ոնց որ Քոչարյանին ակտիվացրին, քաղաքական գործոն սարքեցին, հիմա էլ Գևորգ Պետրոսյանը: Սրա համար պետք է յուրահատուկ տաղանդ ունենալ, երբ մեկը հայտարարում է քաղաքականությունից հեռանալու մասին, նրա մասին մոռանում ենք, սենց կիծի-պիծի, փնթի ձևերով ստիպում են նորից զբաղվել քաղաքականությամբ:

Մի կողմից էլ լավ է, որ Գևորգ Պետրոսյանը զբաղվելու է քաղաքականությամբ. ինքը կոլորիտ դեմք է, կոլորիտ մտքերով, այսինքն՝ պարբերաբար նորից հայտնվելու է մեր ուշադրության կենտրոնում, բայց մյուս կողմից էլ ինչքան ապաշնորհ է մեր ոստիկանական համակարգը, որ չեղած տեղից մեծ պատմություն են ստեղծում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   788 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ