...

Գևորգի տեղը Մգերի կողքին է

Գևորգի տեղը Մգերի կողքին է

Մամուլը գրում է, որ Ռոբերտ Քոչարյանը մերժել է նախկին ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանին, և նա նոր ցուցակ է փնտրում:

«ՉԻ». Կարծում ենք, որ երկար փնտրել պետք չէ: Արդեն կա կուսակցություն, որն իդեալական համընկնում է Պետրոսյանի խելքին, ճաշակին ու ամբիցիաներին:

Մգեր Արմենիան կուսակցություն է բացել, Գևորգ Պետրոսյանը կարող է լինել ցուցակի երկրորդ համարը: Մարզերով կշրջեն, կերգեն, կխոսեն ու հաստատ մի շարք կուսակցություններից շատ մարդ կհավաքեն: Կազմվածքով էլ նման են իրար, Մգերը իր զգեստապահարանից մի բան կնվիրի Գևորգին, նոր շոր կարելու կարիք չի լինի:

Հավատացեք՝ «ռադի պրիկոլա» լիքը մարդ կընտրի այս դուետին՝ դրանով իր անհամաձայնությունն արտահայտելով քաղաքական իրավիճակի հետ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1016 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ