...

Անհեռատես Գևորգը

Անհեռատես Գևորգը

«Ինչո՞ւ ձեններդ չի լսվում․ ստեղ մանդատ վերցնելու խնդիր էր․ սկսում եմ ընդդիմությունից հիասթափվել»:

Հայտարարության հեղինակը ԲՀԿ նախկին պատգամավոր, ներկայումս դասախոս Գևորգ Պետրոսյանն է:

«ՉԻ». Դրա համար պետք չէր մինչև ջուրը տեսնելը բոբիկանալ: Գուցե Քոչարյանը քո բանաստեղծական տաղանդի սիրահարը չէր և տեղյակ չէր՝ ինչ հրաշք բանաստեղծություններ էիր ձոնում Փաշինյանին: Պետք էր հանդիպել նրան ու հասկանալ՝ հույս կա՞, որ ավելի շատ կգնահատի, քան Ծառուկյանը: Պետք էր հասկանալ՝ քե՞զ ավելի կարժևորի, թե՞ ինչ-որ Հռիփսիմե Ստամբուլյանի կամ Թադևոս Ավետիսյանի: Մարդկանց, որոնք երբևէ աչքի չեն ընկել, չեն պայքարել գործող ռեժիմի դեմ այն դեպքում, երբ դու միայնակ դուրս էիր եկել արյունարբու իշխանության դեմ:

Թե՞ քեզ թվում էր, թե Քոչարյանն էլ կտեսնի հանրահավաքից հայտնի լուսանկարը, թե ինչ մելամաղձոտ հայացքով ես ըմբոշխնում իր ելույթը և կներառի դաշինքի ցուցակում:

Պետրոսյանը հիմա էլ է շտապում: Իշխանությունը կադրային ջարդ է սկսել. բացառված չէ, որ իրեն զրկեն լսարան մտնելու հնարավորությունից, և ինքը դասական գործազուրկ դառնա: Նման քննադատությունը նրան զրկում է վերջին հնարավորությունից՝ գնալու և ասելու՝ Սեդրակիչ ջան, մի գործ տուր գլուխս պահեմ, ֆեսբուքում երգեմ, իսկ գրպանային մամուլի ակումբներում հայհոյեմ իշխանություններին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1059 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ