...

Սերժ և Տիգրան Սարգսյանները դորդ ու բեշ էին արել

Սերժ և Տիգրան Սարգսյանները դորդ ու բեշ էին արել

ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի զարմիկ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «1992թ. այս օրը Երևանում բացվեց ամերիկյան դեսպանությունը: Երկու երկրների հարաբերությունները երբեք այսքան անբովանդակ, անօրակարգ ու ցածր մակարդակի չեն եղել»:

«ՉԻ». Հետաքրքիր է, ի՞նչ բովանդակային համագործակցություն է եղել անցած 20 տարիներին, որ հիմա չկա:

Սերժ Սարգսյանը տասը տարի պաշտոնավարելով չկարողացավ գեթ մեկ պաշտոնական այց կատարել ԱՄՆ: 10 անգամ այցելեց ԱՄՆ, բայց բոլորը կրում էին աշխատանքային կարգավիճակ: Սուրեն Սարգսյանի հորեղբայրը, լինելով դեսպան ԱՄՆ-ում, ի՞նչ արեց, որ շեֆը գոնե մեկ անգամ Սպիտակ տանը պաշտոնական ընդունելության արժանանա: Ոչինչ: Դրա փոխարեն, Սերժ և Տիգրան Սարգսյաններն ամեն ինչ արեցին, որ Հայաստանը հայտնվի ԵԱՏՄ-ում և  Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը էականորեն պակասի:

Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը ԱՄՆ հետ հարաբերություններում հեռու է դրական գնահատականի արժանանալուց, սակայն Սերժ և Տիգրան Սարգսյանների խոսափողները վերջին մարդիկ են, ովքեր պետք է դա շահարկեն: Հենց նրանց պատճառով է, որ Հայաստանը կորցրել է իր հետաքրքրությունը Արևմուտքի մոտ:

Եվս մեկ դետալ: Եթե Սարգսյանի կամ Քոչարյանի օրոք ԱՄՆ կոնգրեսն ընդուներ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, այդ նույն խոսափողներն այնպես կթմբկահարեին, թե իբր Միացյալ նահանգները դա արել է Սերժի կամ Ռոբերտի ազիզ խաթեր համար:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2937 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ