...

Հոպարի գանձը

Հոպարի գանձը

«Բոլորին է պարզ, և ռուսական կողմն էլ գաղտնի չի պահում, որ Անվտանգության խորհրդի քարտուղարի նկատմամբ կա անվստահություն, և դա պայմանավորված է նրա հ/կ-ական և սորոսական անցյալով»,- ասաց Սուրեն Սարգսյանը:

Մեջբերումն արված է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հարցազրույցից՝ տրված 168.am կայքին:

«ՉԻ». Շատ հետաքրքիր է «գաղտնի չի պահում» ձևակերպումը: Օրինակ, պաշտոնական կամ կիսապաշտոնական խողովակներով այդպիսի տեղեկատվություն չի եղել: Ամենահավանական տարբերակն այն է, որ ռուսական կողմը այդ մասին տեղյակ է պահել ԵԱՏՄ կոլեգիայի դեռ գործող նախագահ Տիգրան Սարգսյանին, իսկ վերջինս էլ ընտանեկան երեկոներից մեկի ժամանակ ինֆորմացիայով կիսվել է զարմիկի հետ:

Այսինքն՝ լրիվ պարզ է դառնում, թե ինչու են հարձակվել Արմեն Գրիգորյանի վրա նրա նշանակման պահից սկսած և ում պատվերն են կատարում: Իսկ իրականացնողները զարմիկներն են, ադեկվատները և մի շարք այլ անձինք, որ աշխատում են ռուսական կողմի հրահանգների շրջանակում:

Երկրում ցանկացած այլ երկրի ազդեցության գործակալի գործունեությունը դատապարտելի է: Պարզապես զավեշտալի է, երբ այդ մասին խոսում է Տիգրան Սարգսյանի զարմիկը: Վարչապետ, որ կանգնած է բազում մութ գործարքների ակունքներում: Ոսկու պաշարի վաճառք, Նաիրիտի վարկերի փոշիացում, գազի պայմանագրի գաղտնի կնքում և արդյունքում 300 միլիոն դոլարի պարտք և այլն: Տիգրան Սարգսյանը նաև կապ ունի Սերժ Սարգսյանին մեղսագրվող դիզվառելիքի 1 միլիոն դոլարանոց գործի հետ: Բայց պատասխանատվության չի կանչվել, քանի որ դեռ Մոսկվայում լուրջ գործի է և վայելում է ռուսական իշխանությունների հովանավորությունը:

Եվ որպեսզի չհայտնվի Խաչատուրովի կարգավիճակում, ամենայն հավանականությամբ 2020-ին Մոսկվայում կստանա նոր պաշտոն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1859 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ