«Սպառումը վերջին ամիսներին խիստ կրճատվել է, ինչի պատճառը հիմնականում մարդկանց տրամադրության անկումն է, ոչ թե եկամուտների պակասը»,- Հանրային Հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«ՉԻ». Տիգրան Սարգսյանը կարող է հանգիստ լինել. իր գործն անմահ է: 2008 թվականին նա էր, որ կոչ էր անում չխոսել համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին՝ դրանով խուսափելով այդ ճգնաժամի՝ Հայաստանի վրա ունեցած հետևանքներից:
Եթե անգամ ամանորյա տոները մարդկանց չեն ստիպել գնումներ անել, ապա առաջիկա ամիսներին է՛լ ավելի վատ ցուցանիշներ կունենանք, այնպես որ՝ նախարարը ճիշտ կանի ավելի խորագիտորեն մոտենա տնտեսության անկմանը, քան միայն մարդկանց տրամադրությունները շոշոփելն է:
Բացի այդ, Քերոբյանը նաև պետք է մեկնաբանի իր անմիջական շեֆի՝ վարչապետի հոկտեմբերին արած հայտարարություններն այն մասին, թե տնտեսությունը վերելք է ապրում և տարին փակելու ենք շատ լավատեսական թվերով:
Ինչ վերաբերում է եկամուտների պակասին: Նախարարը ճիշտ կանի մի փոքր ավելի խորությամբ տեղեկանա, թե ինչ է կատարվում միջին ու խոշոր մի քանի հարյուր ձեռնարկություններում: Կան մեծ թվով ահազանգեր, որ շատ ձեռնարկություններում աշխատավարձ չեն վճարում կամ վճարում են դրա կեսը: Դրանք այն տնտեսվարող սուբյեկտներն են, որոնց սեփականատերերը նախկին ռեժիմի կողմնակիցներն են, իսկ աշխատավարձի չվճարումը պայմանավորում են գործող կառավարության մնալով: Այնպես որ, միայն տրամադրությունների անկումով սպառման կրճատումը բացատրելը խիստ դիլետանտություն է:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: