...

Ճանաչենք մեր Սեպուհներին

Ճանաչենք մեր Սեպուհներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Արտադրվել է 8 հատ «Սեպուհ 1» մեքենա, ես գիտեմ, որ ընկերության ներդրողները հոսքագծերի ներդրման հետ կապված  իրենց խնդիրները, այդ թվում՝ ֆինանսական, փորձում են լուծել, որ անցնեն հոսքագծային արտադրության»։ 

«ՉԻ». Որ չեն ասում՝ արտադրվել է: Ասեք՝ ոնց կա. որ հավաքվել է: Արտադրելը ենթադրում է հոսքագծեր, սերիական թողարկում, որը, հենց դուք եք ասում, դեռ չկա:

Լինում են դեպքեր, երբ հատիկ-հատիկ մեքենա են հավաքում: Բայց դրանք թանկարժեք սպորտային մեքենաներ են. «Ֆեռարի», «Ասթոն Մարտին», «Լամբորջինի», «Լոտուս»: 

Իսկ էս մարդիկ մի տարվա մեջ հարավկորեական ոչ ամենահայտնի «Ssang Yong»-ի մասերով հազիվ 8 հատ սովորական մեքենա են հավաքել: Բայց սկզբից մի այնպիսի շուխուր էին գցել, մեկը կիմանար, թե «Մերսեդես-Բենցին» մրցակից է հայտնվել: 

Մինչև 2050 թիվը որ մի հարյուր հատ հավաքեք, հաշվեք՝ պլանը կատարել եք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   441 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ