...

Ավելի լավ չի՞` քիչ գան, շատ ծախսեն

Ավելի լավ չի՞` քիչ գան, շատ ծախսեն

«Մենք չենք ուզում, որ մեր երկիրը դառնա շատ մատչելի երկիր զբոսաշրջության տեսանկյունից․․․ մենք ուզում ենք ոչ թե «բիստրո», այլ լավ ռեստորան առաջարկենք», հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Մարդը ճիշտ է ասում։ Մենք հո «կակոյ-նիբուձ» Վրաստան կամ Թուրքիա չե՞նք, որ զբոսաշրջիկների համար մատչելի երկիր դառնանք։ Հայաստանը պիտի այնպիսի երկիր դառնա, որ եթե, օրինակ, Անթալիայում կամ Բաթումիում հանգստացող զբոսաշրջիկների գրպանում տուն գնալուց առաջ մի հազար-երկու հազար դոլար մնա՝ ասեն «լավ, սրանով էլ եկեք մի կես ժամով մտնենք Հայաստան, մի բաժակ նորմալ կոֆե խմենք»։ 

Իսկ ընդհանրապես՝ զբոսաշրջության զարգացման վերաբերյալ Վահան Քերոբյանի «տեսլականն» այն եզակիներից է, որն արդեն իսկ իրականություն է դարձել․ Հայաստանը վաղուց արդեն զբոսաշրջության տեսանկյունից մատչելի երկիր չէ։ Բայց՝ շատ մրցունակ է․ ենթակառուցվածքների առումով կարող է մրցել Բուրկինա-Ֆասոյի հետ, գների առումով՝ Ֆրանսիայի ու Շվեյցարիայի։ Իսկ նրանք, ովքեր կարծում են, թե լավ կլիներ՝ հակառակը լիներ, ակնհայտորեն չեն լսել կիլոգրամը 5 հազար դոլարով կարտոֆիլ վաճառող քյավառցու մասին, որն իր «գնային քաղաքականությունը» բացատրում է համարյա պրն Քերոբյանի արհեստավարժությամբ․ «էրկու կիլո էլ առնեն՝ ինձ հերիք ա»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   350 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ