...

Իրականում ո՞վ է ում վրա ծիծաղում

Իրականում ո՞վ է ում վրա ծիծաղում

Արդեն քանի օր է՝ համացանցը ծաղրում է Հայաստանում հավաքված SsangYong ավտոմեքենաներն ու էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, որը հայտարարել է, թե նպատակ ունեն տարեկան մի քանի հարյուր այդպիսի մեքենա հավաքել ու անունը դնել «Սեպուհ-1», վաճառքի գինն էլ տատանվելու է 30-40 հազար դոլարի միջակայքում։

Այս օպերացիան ծաղրողներն ակնհայտորեն կոմերցիայից ոչինչ չեն հասկանում։ Ակնհայտ է, չէ՞, որ Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեն այդ մեքենաների իրական արժեքն ու տեղյակ են, որ ցանկացած մարդ այդ գնով կարող է շատ ավելի շքեղ ու հուսալի մեքենաներ գնել։ Բայց «Սեպուհ-1»-ը ոչ թե «ցանկացած մարդու» համար է նախատեսված, այլ պետական հիմնարկների, որոնք էլ հարկադրաբար ձեռք են բերելու դրանք՝ բնականաբար, «ատկատով-բանով», հետո էլ «խերի մեջ կորելու են», որովհետև մի քանի ամիսը մեկ մի քանի միլիոն դրամ են դուրս գրելու այդ մեքենաների «սպասարկման և նորոգման նպատակներով»։ 

Այլ կերպ ասած՝ սա շատ սիրուն, լավ մտածված ու մեծ շահույթներ խոստացող կոմերցիոն նախագիծ է, որն իշխանությունները, սովորականի պես, համեմելու են հայրենասիրական սոուսով՝ իբր «նախապատվությունը տալիս են տեղական արտադրանքին»։ Իսկ առանց այդ սոուսի ոչինչ չի ստացվի, որովհետև չինովնիկների ստվերային շահույթը բյուջեի, այսինքն՝ հարկատուների գրպանի հաշվին է լինելու։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   598 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ