...

Աշխարհաքաղաքականության զոհը

Աշխարհաքաղաքականության զոհը

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրել է. «Բրյուսովի ռեկտորը (ազգանունը չեմ հիշում) որոշեց, որ ես 5 տարի ինստիտուտում 12.000 դրամով դասավանդելուց հետո այլևս չպետք է այնտեղ դասավանդեմ ԱՄՆ արտաքին քաղաքականություն, քանի որ ունեմ ընդդիմադիր հայացքներ (բնականաբար լսարանում դրանք չեմ հնչեցնում): 

Ով էլ որոշի դասավանդել առարկան, բոլոր նյութերը պատրաստ եմ տրամադրել»:

«ՉԻ». Դու լավ չգիտես, թե բանը ոնց է եղել: Մեր հավաստի աղբյուրներն ասում են, որ սա աշխարհաքաղաքական հարց է: 

Ուրեմն, մեր իշխանությունները, գիտեք, հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ են անցկացնում: Սա ահավոր զայրացրել էր ռուսներին, իրանցիներին, ասում են՝ նույնիսկ չինացիներին: Մեր իշխանություններն էլ որոշել են ռուսների խաթրն առնել, մի որևէ ռուսամետ քայլ անել, նրանց զայրույթի դոզան նվազեցնել:

Քցել-բռնել են, որ ամենաօպտիմալը Սուրեն Սարգսյանին գործից հանելն է: Դե, ինքը կասկածելի կապեր ունի Վաշինգթոնի հետ, ԱՄՆ արտաքին քաղաքականություն է վարում, և էն էլ որտե՞ղ. ռուս բանաստեղծ և թարգմանիչ Բրյուսովի համալսարանում: 

Այսինքն՝ մի քայլով երկու նապո են խփել. սիրաշահել են ռուսներին և հայ-ամերիկյան զորավարժությունների նշանակությունը նվազեցրել:

Թե չէ ընդդիմադիր հայացքների համար, լավ, ամոթ չի՞, որ նման բաներ եք ասում, բա մեր իշխանությունները ընդդիմադիր հայացքների համար 12 հազ. դրամանոց գործից մարդ կհանե՞ն:

Բացառապես աշխարհաքաղաքական: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   439 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ