«Մարտի 1-ի տուժածներին փոխհատուցում տալու որոշումը քաղաքական քայլ է». Գևորգ Կոստանյան:
«ՉԻ». Չենք կարող պնդել, որ Կոստանյանը «նույնքան» խելացի է, որքան Սերժ Սարգսյանը, բայց ՀՀԿ ղեկավարին ապագայում անցնելու լուրջ պոտենցիալ ունի:
Կառավարության ցանկացած որոշում քաղաքական է, և Մոսկվայի պադվալներում ծվարած Կոստանյանը Ամերիկա չի հայտնաբերել: Իսկ եթե իրավաբանության գուրուն նկատի ունի, որ դատավճռի արդյունքում չէ փոխհատուցումը տրվել, թող այդպես էլ ասի:
Բայց նույնիսկ այդ պնդման դեպքում Կոստանյանի տեսակետը շատ խոցելի է: Պետությունը 12 տարի անց փոխհատուցում է տվել իր սպանված քաղաքացիների իրավահաջորդներին՝ դրանով հաստատելով, որ պատասխանատու է մարդկանց համար, որոնք զոհվել են իրենց քաղաքացիական իրավունքները իրացնելիս:
Նախորդ իշխանությունը և մասնավորապես գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը իրենց պաշտոնավարման ժամանակ չեն կարողացել ապացուցել, որ սպանված 10 քաղաքացիները Մարտի 1-ին արել են որևէ հակաիրավական քայլ: Եվ կառավարությունը չէր կարող սպասել, թե Քոչարյանի փաստաբանները դեռ որքան կերկարաձգեն դատը և դատավճիռը քանի տարուց կմտնի օրինական ուժի մեջ:
Եվ Մոսկվայում սուս նստելու փոխարեն դեռ բողոքում է, թե ինչու են փոխհատուցում տվել անմեղ զոհերի հարազատներին: Պետությունը պետք է դատական կարգով վերադարձնի Կոստանյանին տարիներ շարունակ տրված աշխատավարձը. չէ՞ որ նա, աշխատելով գլխավոր դատախազի պաշտոնում և ստանալով բարձր աշխատավարձ, ձախողել է երկրի թիվ մեկ քրեական գործի նախաքննությունը: