...

Սերժը դատի կտա Ծառուկյանին պլագիատի համար

Սերժը դատի կտա Ծառուկյանին պլագիատի համար

«Եթե Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, ուրեմն հարց չկա»,- այսօր դատարանի մուտքի դիմաց հայտարարել է Ծառուկյանը:

«ՉԻ». Չգիտենք, թե ինչով կավարտվի ԱԱԾ քննիչի միջնորդությունը, դատարանը կբավարարի այն, թե կմերժի, բայց մի բան հաստատ է՝ Սերժ Սարգսյանն իրավունք ունի դատի տալ Ծառուկյանին հեղինակային խոսքերը գողանալու համար:

Մնում էր մի հատ էլ ասեր՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Հիմա՝ ըստ էության: Ծառուկյանին ձերբակալելով՝ ժողովրդի կյանքը չգիտենք կլավանա, թե ոչ, բայց չվճարած հարկերի վերադարձի դեպքում միանշանակ ահագին կլավանա: Ժողովրդի կյանքը չէր լավանում 5 տարին մեկ 5000-10000 դրամ բաժանելով կամ տուկի թել տրամադրելով: Ժողովրդի կյանքը լավանում է, երբ մենաշնորհ ունեցող Շանգրի-Լան հարկերը վճարում է ամբողջ ծավալով և ոչ աչքաչափով:

Թե՞ ճիշտը հարկերը չվճարելն է, պարտքեր վերցնելը և այն նույն ժողովրդի վզին թողնելը: Տարբերակ, որ քանի օր է՝ քարոզում է Ծառուկյանը:

Բացի դրանից, այս փուլում Ծառուկյանը ամենից շատը պետք է շահագրգռված լինի կալանավորմամբ: Այդ դեպքում նա ստիպված չի լինի հանդես գալ հանրահավաքում, նրա փոխարեն կկարդան ուղերձ, որն իբր ինքն է գրել:

Հաստատ ավելի քիչ հեգնելու տեղիք կտա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1097 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ