...

Սեյրան Օհանյանն ու «Կոլցո» օպերացիան

Սեյրան Օհանյանն ու «Կոլցո» օպերացիան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը Անդ. Քոչարյանին հարցրեց՝ պատերազմից հետո սահմանների պաշտպանության հարցում ի՞նչ խորհրդարանական վերահսկողություն է իրականացրել պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը, որը նախկինում գլխավորել է Քոչարյանը։

«Թույլ չի տվել, որ ձեր ցանկությունը՝ բանակը բերել Բաղրամյան պողոտա, իրականանա։ Դա ամենակարևոր գործառույթն էր։ Շատերն էին դա ուզում, դուք էլ էիք ուզում, չի ստացվել»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը և ավելացրել, որ Սեյրան Օհանյանն Արցախում ռուսական 366-գնդի գնդի վաշտի հրամանատար է եղել. «Հիշում եմ, որ այդ գունդը մասնակցել է «Կոլցո» օպերացիային»: Սեյրան Օհանյանը տեղից արձագանքել է. «Բացահայտ սուտ է»:

«ՉԻ». Մի քիչ ռեպորտաժոտ ստացվեց, բայց դե, այս խոսակցությունն արժեր ներկայացնել: Երկու նկատառում: Մենք գրել էինք ու նորից համոզվեցիք, որ «Հայաստան» դաշինքի օդիոզ դեմքերն այնքան խոցելի են, որ մի բան են ասում իշխանությունների հասցեին, տասը այդքան քթներին ուտում են: Սեյրան Օհանյանին միանգամից հիշեցրին իր արածները:

Եվ երկրորդը. երբ Սեյրան Օհանյանն ասում է, թե սուտ է, որ մասնակցել է «Կոլցո» օպերացիային: Իրականում՝ սուտ չի: Չգիտենք՝ մասնակցել է արդյոք 1991 թվականի «Կոլցո» օպերացիային, թե ոչ, բայց որ 2008թ. մարտի 1-ի «Կոլցո» օպերացիային մասնակցել է, դա՝ հաստատ:

Եթե դնենք, իրար հետ համեմատենք 1991թ. և 2008թ. մարտի 1-ի օպերացիաները, լրիվ մեկը մեկին նույն սցենարն է եղել, երկուսն էլ՝ «Կոլցո» օպերացիա են եղել: 1991-ին խորհրդային զորքերը շրջապատում էին հայկական բնակավայրը, կապ չունի՝ Ադրբեջանում, թե Հայաստանում, հետո ներխուժում այնտեղ, խաղաղ բնակչությանը բռնի տեղահանում էին, ծեծ ու ջարդ, սպանություններ իրականացնում, անունը դնում, թե կարգ ու կանոն ենք հաստատում: 2008-ի մարտի 1-ին զորքերը՝ հայկական, արցախյան, շրջապատեցին Ազատության հրապարակը, հետո ներխուժեցին այնտեղ, հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա, մի մասին ծեծելով ու խոշտանգելով լցրեցին մեքենաները, իրականացրեցին ծեծ ու ջարդ, սպանություններ՝ անունը դնելով, թե կարգ ու կանոն ենք հաստատում: 

Այնպես որ, 2008 թվականի մարտի 1-ի «Կոլցո» օպերացիային Սեյրան Օհանյանի մասնակցության հարցն էլ խորհրդարանում կարելի է հիշեցնել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1202 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ