...

Շառից-փորձանքից հեռու որոշում

Շառից-փորձանքից հեռու որոշում

Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը նշանակել է 2021 թվականի մարտի 23-ին, ժամը 11.00-ին:

«ՉԻ». Սա մեզ հիշեցրեց խորհրդային հայտնի անեկդոտը: Մեկը գնում է ավտոսրահ՝ մեքենա գնելու համար հերթագրվելու: Իրեն հերթագրում են և ասում՝ «Դե, 10 տարի հետո կգաս»: Այս մարդը հարցնում է. «Առավոտյա՞ն, թե՞ իրիկունը»: Ասում են. «Բայց քո համար ի՞նչ տարբերություն, 10 տարի հետո է լինելու»: Այս մարդը պատասխանում է. «Առավոտյան սանտեխնիկն է գալու»:

Մեր ՍԴ-ն խորհրդային այդ սանտեխնիկին է հիշեցնում: Նույնիսկ ժամն են նշել: Բայց՝ հաջորդ տարի: Այնպիսի տպավորություն է, որ գործերի մեջ թաղված են, Քոչարյանի դիմումի հերթը նոր մի քանի ամիս հետո է գալու:

Հետաքրքիր է, էլի, ինչո՞վ սա պայմանավորված: Այդ ի՞նչ են անում ՍԴ-ում, որ այսքան ուշ պետք է քննարկեն դիմումը: Թե՞ Եվրոդատարանից են սովորել: 

Կամ էլ ՍԴ-ում քաղաքական հոտառությունից թույլ են, չգիտեն՝ այս օրերի ներքաղաքական զարգացումներն ինչով են ավարտվելու, շառից-փորձանքից հեռու, հարցը գցել են հաջորդ տարի: Մինչ այդ կերևա, թե Քոչարյանը որտեղ է լինելու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1052 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ