...

Շարքային ընդդիմադիր էի՞ր ասում

Շարքային ընդդիմադիր էի՞ր ասում

«Եթե առաջին նախագահը մտնի քաղաքական պայքարի մեջ, ապա ինքը դառնալու է շարքային ընդդիմադիր գործիչ` բոլոր այս ամենից բխող հետևանքներով». Ռոբերտ Քոչարյան, սեպտեմբերի 25, 2007 թվական:

Հետաքրքիր է, երբ Ռոբերտ Քոչարյանն ասում էր սա, պատկերացնո՞ւմ էր, որ 14 տարի անց դառնալու է շարքային ընդդիմադիր: Վերջապես առիթը եղավ, որպեսզի Քոչարյանին հիշեցնենք այս խոսքերը: 

Իհարկե, եթե նա հաշտվի դառը իրականության հետ: Առայժմ չեմուչում է խաղացնում: Թե բա՝ ինչի՞ եմ այսքան քիչ ձայն ստացել, հլը որ չեմ ճանաչում ընտրությունների արդյունքները, բալքիմ չվերցնեմ մանդատները, բա ընդե սոցհարցումների արդյունքներով նաղդ կրած էի, էս ո՞նց եղավ: Բայց կեղծիքների մասով բան չի ասում: 

Իսկ մենք էլ մտածում ենք, թե ինչի՞ Քոչարյանն այսքան շատ ձայն ստացավ: Ավելի շատ, քան՝ 1998 և 2003 թվականների նախագահական ընտրություններում, հանած՝ լցոնումները, մրցակիցների ստացած քվեները սեփական քվեաթերթիկների վրա դնելը, ընտրատեղամասերում դեբոշները, ծեծ ու ջարդերը, շրջիկ ավազակախմբերը, թվեր նկարելը, ԿԸՀ անդամներին ահաբեկելը և այլն: 

Իսկ հիմա շարքային ընդդիմադիր գործիչ է դառնալու: Աբիդնի է: Ու բան էլ չի կարող անել: Նաիրի Հունանյանը նստած է, Պուտինի հեռախոսն անջատած է, Վիտալի Բալասանյանի աջակցությունն ավարտված է, «մտավորականների» ադաբրյամսը փսկած է... ու հիմա ինքը՝ Շուշայի էքսկլյուզիվ գրավողն ու Ալիևին «կզզացնողը», միակ տղամարդն ու ալամ հայերի հերոսը պիտի բավարարվի շարքային ընդդիմադիրի կարգավիճակո՞վ: Էն էլ ո՞ւմ առաջ. «հողատուի, կապիտուլյանտի, թուրքսորոսմորոսմասոնջհուդազգադավ» Նիկոլի: Վըըը... բա տհե կըլի՞: 

Բայց դե, եկեք առաջ չանցնենք իրադարձություններից, Քոչարյանից ամեն ինչ սպասելի է, կարող է ձիով կամ ավանակով քայլ անի: Ու կապ չունի, որ Պուտինի խոսնակ Պեսկովն արդեն հայտարարել է. «Կրեմլը տեսնում է Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակն ընտրություններում և շնորհավորում է հայ ժողովրդին ընտրության առթիվ»:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2044 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ