«ՉԻ» տեղեկություններով՝ Արմավիրի Փարաքար գյուղի համայնքի ղեկավարի սեպտեմբերի 29-ի ընտրություններում հիմնական պայքարը լինելու է գործող գյուղապետ, հանրապետական Սամվել Ավետիսյանի և նրա տեղակալ, «Իմ Քայլը» կուսակցության անդամ Սանդուր Թևոսյանի միջև:
Մեր տեղեկություններով՝ գործող գյուղապետը հեղափոխությունից հետո անհանգստացած է, որ անհրաժեշտ ձայներ չի կարող հավաքել և այդ պատճառով դիմել է բոլոր ընտրություններում իրեն սատար կանգնած ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին: Վերջինս մերժել է իր նախկին հովանավորյալին՝ ասելով, որ էլ ոչ մի ընտրության չի խառնվելու: