Ինքը ելույթ է ունենում նախորդ խորհրդարանում: «Այս խորհրդարանը խայտառակություն է: Մարդիկ են հավաքվել, ովքեր մղոններով հեռու են քաղաքականությունից»: Չի հասցնում ավարտել խոսքը, քանի որ Շմայսը փորով հրում է:
«Էդ ինձ ես սպառնո՞ւմ»: «Չեմ սպառնում, բրդում եմ Մանվելի մոտ, որ ձեռ տա»: «Արա, էս ինչ եք անում, ես երիտասարդ եմ, կմաշըցնեմ ձեզ»: «Հանգիստ, քեզ արդեն հետ ենք բերում»:
Դուրս է գալիս նիստերի դահլիճից, որ գնա Աշոտյանի հետ սուրճ խմելու, բայց դիմացը կանգնում է Թոխմախի Մհերը: «Արա, էդ ով ա՞ մղոններով հեռու: Հլը դունչդ մոտիկ բեր, բան եմ ասում»:
Մի կերպ խույս է տալիս Մհերից, բայց ընկնում է Շուշան Պետրոսյանի շրջափակման մեջ: «Լսի, մի հատ էլ ես վարկաբեկել խորհրդարանը, զույգ աչքերդ կհանեմ, Լուսավոր Հայաստանը չես տեսնի»:
Մտամոլոր իջնում է ճաշարան, բայց այնտեղ նստած է Սեյրան Սարոյանը: «Այ տա Էդմոն, կուլտուրական տղա ես, մղոնս որն ա՞: Էդ ինչ բառեր ես օգտագործում»:
Բարձրանում է վերև, հեռախոսի զանգն է հնչում: Չի հասցնում բարևել Բարսեղ Բեգլարյանին: «Տղա ջան, ես ինչքան կարամ քո փոխարեն թուք ու մուր ստանամ: Շեֆը զանգել ու ասում էր, որ իմ ամենավատ կադրն ես: Ասեց, որ հազար անգամ փոշմանել ա, որ պետք ա Վիկտորին դաբրո տայինք»:
Արթնանում է Արարատ Միրզոյանի ձայնից: «Պարոն Մարուքյան, դուք 5 րոպեով նախազգուշացվում եք»: