...

Էդմոն Մարուքյանի երազը

Էդմոն Մարուքյանի երազը

Ինքը վարչապետ է: Արդեն հասցրել է մի քանի կարևոր նշանակումներ անել: Գևորգ Գեորգիսյանը նշանակվել է պաշտպանության նախարարության քիմիական պաշտպանության վարչության պետ, օրերս կշնորհվի նաև   գեներալի կոչում: Անի Սամսոնյանը նշանակվել է մեյքափի, մանիկյուրի, պեդիկյուրի և խնամքի այլ պարագաների գծով նախարար, Դավիթ Խաժակյանը նշանակվել է Կամազների պարկի տնօրեն և Սանիթեքի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Պատրաստվում է մի կտոր ղափամա ուտել, մեկ էլ հեռախոսը զանգում է:

- Բարև Էդմոն:

- Բարև, ո՞վ ա:

- Ո՞նց ով ա: Մի օր ա արդեն վարչապետ ես, մոռացե՞լ ես՝ ով առաջին անգամ ձեռիցդ բռնեց ու բերեց մեծ քաղաքականություն:

- Կներեք պարոն Բարսեղ Բեգլարյան, մի քիչ հուզված եմ, դրանից ա, ո՞նց կարող եմ ես ձեզ մոռանալ:

- Լսի, ուրեմն մի հատ հրամանագիր ես ստորագրում, որ այսուհետ բենզինի մեկ լիտրը պետք է արժենա 1000 դրամ:

- Բայց, ախր պարոն Բեգլարյան, ինչպես կարող եմ նման բան անել:

- Ինձ հետաքրքիր չէ, ոնց ուզում ես արա: Դու վարչապե՞տ ես, թե՞ քաղաքական տրյապկա:

- Լավ, լավ, մի բան կանեմ, կներեք էլի զրոներով զանգ է գալիս, կարող է Պուտինն է:

Պատասխանում է զանգին:

- Ալո, ով ա՞:

- Բոնջոռնո, իմ միակ հաջողված պրոյեկտ: Երկար-բարակ չզբաղեցնեմ: Մի հատ հրամանագիր ստորագրի, որ Ջազվեից բացի ուրիշ սրճարան չպետք ա լինի Հայաստանում:

- Պադրե, ինչպե՞ս կարող եմ այդպիսի հրամանագիր ստորագրել:

- Լսի, ինձ հետաքրքիր չի, ոնց ուզում ես արա: Գիտես չէ՞, որ անշնորհակալ լինելը շատ մեծ մեղք է:

Հեռախոսը դնում է, ստուգում, որ կապը անջատել է և մտքի մեջ ասում՝ «սենց արիր էլի, որ աներոջդ փուռը տվիր»:

Արթնանում է լայվ մտնելուց 5 րոպե առաջ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2271 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ