...

Սաշիկի ու Միշիկի համար մտահոգվածը

Սաշիկի ու Միշիկի համար մտահոգվածը

«Ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ քաղաքական թիմը ցուցաբերում է զրոյական հարգանք մարդու անձնական տիրույթի վերաբերյալ: Խոսքը մարդու բանկային տվյալների գաղտնիության մասին է»,- այսօր հայտարարել է Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ-ում Կենտրոնական Բանկի հետ հարցուպատասխանի ժամանակ:  

«ՉԻ». Այ սա է կոչվում ցինիզմի բարձրակետ: Իրականում Էդմոն Մարուքյանին հանձնարարված է մտահոգվել իշխանությունների՝ Սաշիկ Սարգսյանի և նման մյուսների բանկային գաղտնիքները իմանալու փաստով: Եվ որպեսզի չստացվի, որ մտահոգությունը հնչում է պատրոնի խնամու խնդիրների վերաբերյալ, այն փաթեթավորվում է իբրև քաղաքացիների մասին ընդհանուր անհանգստություն: Հիշեցնենք, որ Սաշիկ Սարգսյանի բանկային տվյալները իմանալու արդյունքում հնարավոր եղավ պետական բյուջե վերադարձնել 30 միլիոն դոլար:

Մարուքյանը ասում է, որ նախկին իշխանությունները մարդկանց բանկային տվյալների մասին տեղեկություններ էին իմանում ապօրինի միջոցներով, իսկ ներկաները դա փորձում են օրենքով ամրագրել:

Ընդունենք դա այդպես է: Բայց այդ դեպքում 8 տարվա պատգամավոր Մարուքյանը պետք է հիշեցնի գեթ մեկ դրվագ, երբ ինքը այդ հանցագործության մասին բարձրաձայնել է: Իզուր թող չփորփրի, միևնույն է՝ չի գտնելու:

Իսկ չի գտնելու, որովհետև այն ժամանակ չէին հետաքրքրվում Սաշիկի ու Միշիկի կուտակած ապօրինի միջոցներով և ուրեմն չկար նաև մտահոգվելու առիթ:  

Կոնկրետ «Լուսավոր Հայաստանը» և Մարուքյանը առավոտից երեկո քննադատում են իշխանություններին, որ նրանք չեն կարողանում վերադարձնել գողացած փողերը, բայց դեմ են, որ իշխանությունները ավելի լուրջ գործիքակազմ ունենան դրանք հայտնաբերելու համար:

Բացառված չէ, որ կա նաև անձնական շարժառիթ: Ի վերջո քաղաքական հաճախորդությունը նույնպես եկամտաբեր բիզնես է, սակայն այն թափանցիկություն չի սիրում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1431 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ