...

Էդմոնի եղբոր պատասխանը չպետք է ուշանա

Էդմոնի եղբոր պատասխանը չպետք է ուշանա

«Դու այսօր ունեիր ընտրություն: Իսկ ընտրությունը պետության ու պետության թշնամու միջև էր: Դու ընտրեցիր երկրորդը՝ սեփական ձեռքերով խփելով Հայաստանի ժողովրդավարության դագաղի վերջին մեխը:

Արժանապատվությունդ կուլ տալով, երեք տարի քեզ վրա «ոտք սրբողների» շանտաժին ենթարկվելով՝ դու կոտրեցիր մեր պետության ողնաշարը՝ գործելով քաղաքական և բարոյական ինքնասպանություն։ Հայաստանի Հանրապետությունում այսուհետև չկան կողմեր։ Կա´մ դու խելագարի հետ ես, կա´մ ժողովրդի։ Ես պատրաստ էի այսօր ինքս դառնալ քո «պրոյեկտը», եթե կանգնեիր ժողովրդի կողքին, բայց դու ընտրեցիր երկրի քաղաքական ասպարեզից թարախի հետ դեն շպրվելու հեռանկարը: Դու դեն կնետվես` ընդմիշտ կրելով «նախկինի» ու «նիկոլականի» խարանը։ Չկասկածե՜ս: Քաղաքական տզրուկների ինստիտուտն էլ ենք թողնելու անցյալում:

Հայաստանի Ազգային ժողովում արդեն կա մեկ ընդդիմություն՝ ի դեմս ԲՀԿ-ի։ Չնայած բոլոր քաղաքական հալածանքներին՝ նրանցից յուրաքանչյուրը միշտ բացճակատ ու բարձր գլխով է քայլելու, որովհետև առանց վարանելու իրենցից կախված ամեն բան արեցին իրավական պետության ոչնչացումը կանխելու համար:
Երանի հոգով ուժեղներին»:

Շոկ չապրեք, տողերի հեղինակը Միքայել Մինասյանն է:

«ՉԻ». Հուսով ենք, Մարուքյանի եղբայրը հետևողական կլինի և Միքայել Մինասյանին կանվանի անբարոյականի տղա, ինչը կկրկնեն Մարուքյանի ընտանիքի մյուս անդամները: Այսպիսի վիրավորանքները լավ եղբայրները չպետք է ներեն:

Հոգով ուժեղ ջան, ինչո՞ւ գրտնակը ու շերեփը չեք նետում մի կողմ և գալիս Հայաստանում պայքարեք Փաշինյանի իշխանության դեմ: 

Քաղաքական տզրուկների ինստիտուտ դուք էիք ստեղծել և փեսա ու աներ ձեզ հռչակել այդ ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ: Տզրուկները այդպիսին են, արյունը ծծելուց հետո հեռանում են: Տզրուկները ընտանի կենդանի չեն, որ հավերժ հավատարիմ մնան:

Բացառված չէ, որ հերթական մեծ խաղն եք սկսել հասարակությանն ապակողմնորոշելու համար: Գաղտնիք չէ, որ առանձնապես ոգևորված չեք Քոչարյանի դրսում հայտնվելու հեռանկարից: Եվ հիմա մի կողմից «պրոյեկտին» հանձնարարում եք չմիանալ ՍԴ դիմելու նախաձեռնությանը, մյուս կողմից՝ անգամ սեփական ստորացման գնով փորձում եք քաղաքական դիվիդենտներ ապահովել «պրոյեկտի» համար: Մանկապարտեզի երեխային էլ է հայտնի՝ ում դուք քննադատեք կամ վիրավորեք, մեխանիկորեն բարձրացնում եք նրա վարկանիշը: Չմոռանանք, որ աներ հայրիկը այդ վարժությունը վաղուց է կիրառում, օրինակ՝ 2003 թվականին հեռուստաբանավեճի ժամանակ ջախջախվեց Գեղամյանի կողմից, միայն թե նրան գործոն դարձնի:

«Բարգավաճի» մասով ակնհայտ «պերեբոր» է: Մի անգամ աներ-փեսա արդեն ստորացրել եք այդ խմբին: Պարզվում է, որ այդ աստիճան ստորանալուց հետո կա քաղաքական կյանք: Ուստի զուգահեռը ընդհանրապես տեղին չէ: Մարուքյանը կնայի Ծառուկյանին և կհասկանա՝ անգամ շատ ուժեղ ստորանալուց հետո կարելի է շարունակել քաղաքական գործունեության իմիտացիայով զբաղվել: Մյուս անգամ, շատ արագ գրառումներ մի արեք, մի երկու անգամ կարդացեք գրածը և չեք հայտնվի ծիծաղելի վիճակում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2276 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ