...

Սիլոգիզմի դասեր՝ պաշտոնական կայքերի տեղը չիմացողների համար

Սիլոգիզմի դասեր՝ պաշտոնական կայքերի տեղը չիմացողների համար

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հեղինակած Սահմանադրության փոփոխությունների նախագծին, ասել է. «Այն տեքստին, որը պետք է քննարկվի այսօր, մենք նոր ենք ծանոթացել և ծանոթացել ենք ոչ թե պաշտոնական կայքից, այլ լրատվամիջոցների հրապարակումներից»:

«ՉԻ». Էն սիլոգիզմը լավ բան է: Մեզ շատ դուր եկավ: «Լուսավորի» ժողովուրդի դեպքում պետք է հաճախ կիրառել, թե չէ ճար չկա:

Եվ ուրեմն, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը Սահմանադրության փոփոխությունների նախագծին ծանոթացել է լրատվամիջոցների հրապարակումներից: Հարց է առաջանում. իսկ լրատվամիջոցները որտեղի՞ց են ծանոթացել նախագծին:

Պատասխան՝ ԱԺ պաշտոնական կայքից:

«Խոդի» ենք գցում սիլոգիզմը ու եզրակացնում. պատգամավոր Տարոն Սիմոնյանը խորհրդարանի պաշտոնական կայքի տեղը չգիտի: Կամ՝ հասցեն սխալ է գրում: Կամ՝ տեղյակ չէ, որ կայքում քննարկվելիք նախագծերի տեքստերը նախօրոք տեղադրվում են: Կամ՝ մինչև հիմա մտածում է, թե խորհրդարանի աշխատանքների օրակարգը պատվիրված նամակով պիտի ստանա, որ տեղյակ լինի, թե ինչ է քննարկվելու: Կամ էլ, և սա ամենահավանականն է՝ զահլա չունի մտնի պաշտոնական կայքեր և ծանոթանա խորհրդարանի նիստերի օրակարգին: 

Ի՞նչ կարող ենք խորհուրդ տալ ԼՀԿ պատգամավորին. լրատվամիջոցների հրապարակումներին հետևելիս անպայման ճշտել, թե ինչ աղբյուրներից են օգտվում, ու այդպես՝ քայլ առ քայլ, կսովորի պաշտոնական կայքերի տեղը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1003 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ