...

«Բուսավոր Հայաստան»

«Բուսավոր Հայաստան»

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով սահմանադրության հանրաքվեի անցկացմանը, հայտարարել է. «Այն դատավորները, որոնք այս գործընթացի արդյունքում գործից դուրս կգան, գնալու են մինչև Եվրոպական դատարան, ստանալու են որոշում, որի համաձայն պետք է փոխհատուցում ստանան Հայաստանից»:

«ՉԻ». Ողջունելի է «Լուսավոր Հայաստանի» պատգամավորի մտահոգությունը: Հայաստանի մասին է մտածում, այնպես չլինի, որ հանկարծ մեր երկրին Եվրոդատարանը պատժի, դրամական տուգանք ու փոխհատուցում մեզ վրա դնի:

Իսկ հիմա մտեք համացանց ու մի լավ փորփրեք. այս պատգամավորը բառ անգամ չի ասել Եվրոդատարանի այն տասնյակ վճիռների վերաբերյալ, որոնցով քոչարյանական վարչախմբի ապօրինություններից տուժած քաղաքացիներին ահռելի ծավալների փոխհատուցումները պետք է Հայաստանը վճարի: Չկա, չեք գտնի: Դա իրենց չի հետաքրքրում, իրենց գրպանին չի հարվածում:

Իսկ հիմա մտահոգ են: Իրենց դրել են հայտնի բույսի տեղը, ու հիշել Հայաստան պետության և նրա հեղինակության մասին: 

Մեզ թվում է, ժամանակն է, որպեսզի «Լուսավոր Հայաստանը» փոխի իր անվանումը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2845 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ