...

Պիցցավիրուս է տարածվում

Պիցցավիրուս է տարածվում

«Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն, Ռ. Քոչարյանի համակիր Արա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Պարզվում է՝ այս ընտրությունը լինելու է նաև աննախադեպ միջազգային դիտորդների սակավության առումով, այսօրվա տվյալներով գրանցված է միայն մեկ միջազգային դիտորդական կազմակերպություն: Իմ տվյալներով, վերջերս իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մեկնել է Բրյուսել և փորձել համոզել եվրոպացիներին, որ գան և հետևեն քվեարկությանը, սակայն ապարդյուն»:

«ՉԻ». Հետաքրքիր է, քոչարյանականներին գտնելու համար հատուկ սելեկցիա՞ են իրականացնում: Միչուրինյան հատուկ մեթոդնե՞ր են կիրառում:

Դե արի սրան բացատրի, որ մոլեգնող կորոնավիրուսի պայմաններում նույնիսկ մեկ միջազգային դիտորդական կազմակերպություն էլ որ գա Հայաստան, փառք է: Թեպետ, խիստ կասկածում ենք, որ կգան: 

Բոլոր երկրները փակում են իրենց սահմանները, սահմանափակում են շփումները բոլոր մակարդակներով, մենակ քոչարյանականներն են, որ պիցցայից այն կողմ աշխարհը չեն տեսնում:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2207 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ