...

Պիցցայի և պիցցայակերների 15 տոկոսը քաշվան

Պիցցայի և պիցցայակերների 15 տոկոսը քաշվան

«Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրել է. «Ի՞նչ նմանություն կա պիցցայի և հոսանքի միջև։ Լավ, որ երկար չտանջվեք ասեմ. Տաշիր պիցցայում թունավորումները կազմակերպելու նպատակը ոչ միայն ցանցի գնման համար նախադրյալների ստեղծումն էր, այլ նաև էլ ցանցերում սիմվոլիկ 15% փայաբաժին ստանալու օպերացիայի սկիզբ»:

«ՉԻ». Հարյուր տոկոս: Հաստատ այդպես է: Դուք դեռ չգիտեք, թե առաջիկա օրերին իշխանություններն ինչ նոր օպերացիաներ են իրականացնելու:

Կտեսնեք, շուտով «Կոնգրես» հյուրանոցի համարներում մարդիկ իրենց անկողիններում խավարասերներ են հայտնաբերելու: Թվով 187 խավարասեր: Մի մասը վախից ոստիկանություն է դիմելու, դրա հիման վրա աղմուկ է բարձրանալու, իշխանությունները հյուրանոցի 15 տոկոսի փայաբաժինն են ստանալու:

Բա հեսա «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաների կարբրյուրատորները համատարած շարքից դուրս են գալու: Դա հո պատահական չի՞ լինելու: Պարզ է, չէ՞, թվով 94 վարորդ լռվելու է ճանապարհին, աղմուկ է բարձրանալու ու տենց «Տոյոտա Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 15 տոկոսը նվիրաբերվելու է Փաշինյանին:

Իսկ ի՞նչ է շուտով կատարվելու «Նաիրի» բժշկական կենտրոններում, ահավոր է, չեք էլ պատկերացնում: Տասնյակ պացիենտներ այնտեղ չեն կարողանալու բուժվել, նրանց առողջական վիճակը վատանալու է, «Նաիրի ինշուրանսն» էլ ի վիճակի չի լինելու վճարել այդքան մարդու ապահովագրական գումարները, վերջը, աղմուկը մեղմելու համար «Նաիրի» ԲԿ-ի ու «Նաիրի ինշուրանսի» 15 տոկոսը... արդեն գիտեք՝ ինչ է լինելու: 

Ահա թե ինչեր են անում իշխանությունները: 

Հ.Գ. Հայկական ռադիոյին հարցնում են՝ ո՞րն է խելքի ու ապուշության տարբերությունը: Պատասխանում է՝ խելքը սահման ունի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3002 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ