...

Էրդողանին մոռացաք. նա էլ սարսափելիս կլինի Քոչարյանից

Էրդողանին մոռացաք. նա էլ սարսափելիս կլինի Քոչարյանից

«Ու հիշի, ոնց ալիևնա Նախագահ Քոչարյանի մոտ կզած ման եկել, տենց էլ դու ես ման գալու...». Արա Վարդանյան:

«ՉԻ». Ինչո՞ւ միայն Ալիևը, Քոչարյանի դեմքը տեսնելիս գիտե՞ք՝ ինչպես էին դողում Էրդողանի ոտքերը: Երևի նկատած կլինեք, որ դժվարությամբ է քայլում: Իմացեք՝ ում շնորհիվ է դա:

Վարդանյանի գրածը շատ կարևոր բանի մասին է վկայում: Քոչարյանի թիմը հաղթելու հույս չունի, այլապես Ալիևի հոր մասին չէին գրի՝ կզած էր ման գալիս: Եթե մեկը իշխանություն վերցնելու և պարտված դիրքերից հակառակորդի հետ արժանապատիվ բանակցություններ վարելու հույս ունի, նրա հորը կամ հենց նրան չի անվանում կզած ման եկողներ: Պարզ տրամաբանություն է:

Իհարկե, ադրբեջանական հետախուզությունը դժվար թե Արա Վարդանյանի ստատուսները կարդա, բայց քոչարյանական մեդիան այն այնպես է տիրաժավորում, որ դժվար թե վրիպի նրանց աչքից: Այնպես որ, եթե հայ ժողովուրդը պարտվի ընտրություններում, և Քոչարյանը գա իշխանության, արա վարդանյանների ճոռոմաբանության պատճառով երկիրը լուրջ պրոբլեմներ է ունենալու:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   977 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ