...

Իրար լավ էլ սազում են

Իրար լավ էլ սազում են

Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը, անդրադառնալով Ռ. Քոչարյանի դիմումի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշմանը, ասել է.

«Մենք ուրախանում ենք դատարանի անաչառության վրա, ավելին, մենք ուրախանում ենք, որ Արցախի Հերոս, Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահը պետք է ազատ արձակվի։

Ես որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի ներողություն եմ խնդրում Նախագահ Քոչարյանից, անազատության մեջ անցկացված յուրաքանչյուր օրվա համար և հույս հայտնում, որ նման աբսուրդ ուրախանալու առիթներ այլևս չենք ունենա»։

ՉԻ. Սա այն անձնավորությունն է, որը Համահայկական հիմնադրամի գումարներով կազինո էր խաղում: Հենց շպրտեցին փողոց, անմիջապես հիշեց` Ռոբերտ Քոչարյանը հերոս է: 

Չնայած, զարմանալի չէ. Արա Վարդանյանին և Ռոբերտ Քոչարյանին միավորող շատ բան կա. մեկը պետության ունեցվածքն էր փոշիացնում, մյուսը՝ մի ահռելի կազմակերպության: Իրար շատ լավ գտել են: 

Իսկ ընդհանրապես, եթե հարցը ներողություն խնդրելն է, ապա դա պետք է արվեր այն ժամանակ, երբ Հայաստանում հարյուրավոր մարդիկ բանտերն էին լցվում, երբ սրճարանում օրը ցերեկով մարդ էին սպանում, երբ Երևանի կենտրոնում մարդկանց զրկում էին տներից, որ իրենց էլիտար շենք-գերեզմանները սարքեն: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   6863 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ