...

Քոչարյանն առայժմ ընդամենը 2 ձայն ունի

Քոչարյանն առայժմ ընդամենը 2 ձայն ունի

«Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն ասել է. «Քոչարյանի ղեկավարած դաշինքը կարող է հավաքել 50+1. նախագահին վստահում է և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը»:

«ՉԻ». Փաստորեն, այս ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի օգտին ընդամենը երկու հոգի են քվեարկելու. Ռուսաստանն ու Արևմուտքը: Բայց դա էլ է զոռ. նրանք վերջին 10 տարին Հայաստանում չեն ապրել:

Հա՜, մոռացել էինք, մինչև ընտրությունները Ռուսաստանն ու Արևմուտքը ԺԵԿ-ից տեղեկանք կհանեն, որ վերջին 10 տարին մշտապես Հայաստանում են ապրել, ու հարցը կփակվի:

Լավ, բա Հայաստանում Քոչարյանը հեչ ընտրող չունի՞, որ հույսը էլի մնացել են դրսի ուժերը: Ո՞նց չունի. Իրան, մեկ էլ՝ Իրաքը: 

Բա որ Չինաստանն էլ Քոչարյանի օգտին քվեարկի, այդ ժամանակ նրա դաշինքը կհավաքի 75+1: Հնդկաստանն էլ ավելանա, հաշվեք 99 տոկոս: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   909 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ