...

Աջարակիցը ծաղրում է Քոչարյանին

Աջարակիցը ծաղրում է Քոչարյանին

«Միշտ զարմացել եմ Նախագահ Քոչարյանի մարդ տեսակի վրա, չկա նեղվածություն, զայրույթ, նախանձ»:

Սիրո խոստովանության հեղինակը ոչ անհայտ Արա Վարդանյանն է:

«ՉԻ». Չես էլ հասկանում՝ ծաղրո՞ւմ է Քոչարյանին, թե՞ պարզապես շողոքորթում:

«Գուգլում» փնտրեք Քոչարյանի նկարները, դրանց մեծ մասի մեջ ատամները կռճտացնում է, դեմքը ծամածռում. ինչպե՞ս կարելի է պնդել, թե զայրանալու սովորություն չունի: Այդ մարդը մշտապես գտնվում է այդ հոգեվիճակում:

Կամ ասում է՝ նախանձ չի: Պաշտոնավարման ամբողջ ընթացքում միակ նպատակն էր ստորադասել Լևոն-Տեր Պետրոսյանի, Վազգեն Սարգսյանի, Սամվել Բաբայանի և էլի շատերի ձեռքբերումները: Նախանձը հո պոզով-պոչով չի՞ լինում:

Նեղվածություն չունենալու մտքին Վարդանյանը թերևս հանգել է այն պատճառով, որ Քոչարյանը այս ընթացքում նրան չի հանդիմանել, չի ապտակել և ասել՝ ա՛յ տղա, ինչո՞ւ էիր հիմնադրամի փողերով խաղադրույք կատարում, պարտվում և արդյունքում խայտառակում մեր իշխանությունը: Այս առումով Վարդանյանը իսկապես ճիշտ է, պարզապես չպետք է անտեսի նաև այն հանգամանքը, որ Քոչարյանը նեղն է և նրան անհրաժեշտ է ցանկացած տեսակի աջարակից:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1463 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ