...

Մի հատ «Տոյոտա» տվեք

Մի հատ «Տոյոտա» տվեք

«Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Նախկին նիկոլականը (տաքսու վարորդ) երկար փորձում էր ինձ համոզել, որ Նիկոլը դավաճան ա: Հասկանում եք, չէ՞, ինձ: Դե ես էլ կիրթ մարդու պես լսեցի, թե ինչու ա Նիկոլը դավաճան: Վերջում հարցրեցի, բա ի՞նչ անենք:
-Ո՞նց ինչ անենք, Քոչարյանին ընտրենք, ասաց նա...»:

«ՉԻ». Վարդանյանը համեստություն է արել և մինչև վերջ չի պատմել եղելությունը: Տաքսիստը իմացել է, որ Վարդանյանը նվիրյալ քոչարյանական է, նրա հետ կիսվել է իր նախաճաշով, իսկ վերջում ոչ միայն գումար չի վերցրել, այլև մի երկու հազար դրամ է դրել Վարդանյանի գրպանը՝ այդպիսով իր լուման ներդնելով և մի փոքր թեթևացնելով Քոչարյանի ֆինանսական բեռը:

Հետաքրքիր մարդ է Քոչարյանը: Վարդանյանը անհիշելի ժամանակներից նրա համար մարմնի համապատասխան տեղն է ճղում. մի հատ «Տոյոտան» ի՞նչ է, որ չեն հատկացնում այդ մարդուն: Մեքենա չտալու համար միայն մեկ խելամիտ պատճառ կարող է լինել: Գիտեն, որ առաջիկայում Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն է, և մեծ կլինի «Տոյոտան» վաճառելու և «Մերսեդես» գնելու երազանքով խաղադրույք անելու գայթակղությունը:

Տեսնես՝ Վարդանյանը երբ իրեն ավելի վատ կզգա՝ 100 տոկոսանոց խաղադրույքը տանուլ տալի՞ս, թե՞ Քոչարյանի ցուցակում չհայտնվելիս: Թեպետ հարգարժան քաղաքագետը պարտությունների մեծ փորձ ունի. հաստատ չի վհատվի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1073 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ