...

Բարով-խերով կրկին վերադառնալու եք բանտ

Բարով-խերով կրկին վերադառնալու եք բանտ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, յուրացումների մեջ մեղադրվող Արա Վարդանյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Մի քանի օր է նկատում եմ, որ շատ օգտատերեր անում են հետևյալ գրառումը. Արդարությունը հաղթեց։ Ոչ, սիրելի ընկերներ, սխալվում եք, արդարության հաղթանակը մեկ կամ երկու դատական ակտերը չեն, արդարության հաղթանակն ազատության մեջ լինելն չէ, արդարության հաղթանակն իր գործը պատշաճ իրականացնող դատավորն չէ։ Իրական արդարության հաղթանակը դա քո երկրին տեր լինելն է, հողդ պաշտպանելն է և ամբողջ աշխարհին պայմաններդ թելադրելն է, իսկ դա հնարավոր է միմիայն ազգային գաղափարական համախմբման պարագայում։ Այսօր, ավելին քան երբեք, մենք մոտիկ ենք ազգային զարթոնքին։ Մեր ընտրած ճանապարհը վտանգավոր է և քարքարոտ, բայց միայն այդ ճանապարհն է մեզ տանում դեպի Արդարության հաղթանակ։ Մենք հինն ենք, մենք նորն ենք, ինչպես նաև ապագան։ Արդարության հաղթանակի արշավը թևակոխում է նոր էլ ավելի բարդ փուլ, որում հաղթելու մի ձև կա` համախմբումը։
Բարի վերադարձ պարոն Նախագահ»։

«ՉԻ». Իշխանության ամենամեծ մեղքն այն է, որ այս տեսակը դեռ ազատության մեջ է և բարբաջում է ազգային գաղափարախոսությունից ու մեկ այլ հանցագործի մաղթում բարի վերադարձ:

Երկու տարի առաջ բացահայտվել է, որ սույն պերսոնաժը յուրացրել է Հայաստան հիմնադրամի միջոցները և խաղադրույքներ կատարել: Երկու տարի առաջ բացահայտվել է, որ սույն պերսոնաժը յուրացրել է Արցախին տրամադրվող օգնությունը: Բայց երկու տարի անց, բանտային պայմաններին արդեն հարմարված լինելու փոխարեն ազատություն է վայելում և աջակցության գրառումներ անում մեկ այլ, իրենից ստաժավոր հանցագործի համար:

Այն, որ Վարդանյանը պաշտպանում է Քոչարյանին, լրիվ օրինաչափ է: Բոլոր խաղամոլներն էլ սիրում են նրանց, ովքեր իրենց խաղալու հնարավորություն են տալիս: Բայց անպայման չէ դրա դիմաց վարձահատույց լինել միայն ծիծաղ առաջացնող «աշխարհին պայմաններ թելադրող» բառերով: Քոչարյանը երբեք ու երբևիցե աշխարհին պայմաններ չի թելադրել: Պայման է թելադրել ընդամենը Վարդանյանին ու նրա նմաններին, մեկ էլ Մարտի 1-ի դիպուկահարներին: Միգուցե նաև խանութները թալանողներին, և վերջ:

Ինչ վերաբերում է բարի վերադարձին: Վարդանյանը, ի տարբերություն Քոչարյանի մյուս աջակիցների, ունի առավելություն: Կարող է մի ոտք շուտ հայտնվել կալանավայրում և ճոխ ընդունելություն կազմակերպել Քոչարյանի համար, երբ վերջինս կրկին հայտնվի ճաղերի հետևում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1297 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ