Արա Վարդանյան. Կենդանակերպի նշանը՝ Ֆուլ-մաուս:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հուսադրող իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ ադրբեջանցի հաքերները կոտրել են ձեր էջը Las-Vegas 777 կայքում:
Երեքշաբթի շեյր կանեք «Բարոն Մյունհաուզեն» ֆիլմում հերցոգի խոսքը. «Պատերազմը պոկեր չէ, այն չի կարելի հայտարարել, երբ ուզում ես»:
Չորեքշաբթի օրը կավետեք, որ պոկերի առաջնությունում հաղթելու դեպքում մրցանակային պարգևավճարը կփոխանցեք «Հայաստան» հիմնադրամին՝ պայմանով, որ ձեզ նորից նշանակեն հիմնադրամի տնօրեն:
Հինգշաբթի կհայտարարեք՝ ձեր ներքին ձայնն ասում է, որ այսօր մի լավ բան է լինելու:
Ուրբաթ օրը քացու տակ կգցեք ձեր ներքին ձայնին՝ էլի սխալ խաղադրույք հուշելու համար:
Շաբաթ և կիրակի օրերին հեռու մնացեք պարտատերերից. և հիշեք. աստղերը հուշում են, բայց չեն խաղում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 34, 2020