«Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ինչ-որ բան ինձ հուշում է, որ շուտով մեզ տրվելու է ևս մեկ՝ այս անգամ վերջին հնարավորությունը»։
«ՉԻ». Իսկ կարո՞ղ է մանրամասնես, թե կոնկրետ ով է հուշել: Ինչո՞ւ ենք հետաքրքրվում. մի պարզ պատճառով՝ մինչև հիմա «հուշարարներդ» քաշել են քեզ:
Այս տրամաբանությամբ է առաջնորդվել, որ տանուլ է տվել հիմնադրամի փողերը: Երազ է տեսել, վազել է խաղադրույք կատարելու, սուրճի բաժակը նայել են, ինչ-որ բան տեսել, իրեն թվացել է, թե կորցրածը հետ բերելու ևս մեկ՝ վերջին շանսն ունի, և այդպես շարունակ:
Ներկայումս Արա Վարդանյանը հանրությանը ներկայանում է նոր կարգավիճակով՝ ինքն այլևս քաղաքագետ է: Բա քաղաքագետ մարդ ես, մասնավորեցրու, թե ինչ վերջին հնարավորության մասին ես ավետում ու հատկապես լուսավորիր, թե ով է հուշողը: Չպարզվի, որ էլի աստղագուշակը սխալ ես հասկացել:
Եվ վերջապես պարզաբանիր, թե որքան խաղադրույք ես անում այս վերջին շանսի վրա: Ինչ-որ մի բան հուշում է, որ այս անգամ շատ մեծ խաղադրույք ես կատարելու: Քոչարյանը ողջ լինի. չի աղքատանա, եթե մեկ-երկու անհաջող խաղադրույքներ էլ իր հաշվին անես:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: