...

Մեկ-մեկ զոռ տուր ուղեղիդ

Մեկ-մեկ զոռ տուր ուղեղիդ

«Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ, քաղաքագետ Արա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ոնց որ նորից հաղթում ենք...ըստ տարածված լուրերի ՀՀ դիվերսիոն խումբ է ներթափանցել»:

«ՉԻ». Հակառակի նման երեկ ֆուտբոլ չկար, ուստի Վարդանյանը չէր կարող խաղադրույք կատարել, պարտվել ու հոգեխանգարմունքի պատճառով այսպիսի գրառում անել: Հաստատ շնորհալի քաղաքագետը սկսել է հետաքրքրվել նաև այլ սպորտաձևերով: Օրինակ` առնետների մրցավազքով կամ գիր ու ղուշով: Այդ «սպորտաձևերը» շատ անկանխատեսելի են, կարող են մարդուն դեպրեսիայի հասցնել:

Դիվերսիոն խումբ ներթափանցել է ոմանց ուղեղ, որ չեն կարողանում կամ չեն ցանկանում տարբերակել ոստիկանության ուժեղացված ծառայությունը դիվերսիոն խումբ հայտնաբերելուն ուղղված հնարավոր միջոցառումներից:

Ինչ վերաբերում է տարածվող լուրերին: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ով է պահում տելեգրամյան այդ ալիքներին, յութուբյան և ֆեյսբուքյան այդ ֆեյքերին: Այնպես որ` լրիվ ազնիվ կլիներ, եթե քաղաքագետը հղում աներ հայտնի դաշինքի սեփական աղբյուրներին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1003 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ