...

Մեր Վանգան

Մեր Վանգան

«Կորոնավիրուսը Հայաստանում է։ Պետք է չեղարկել ցանկացած երթ, հավաք։ Անհապաղ չեղարկեք հանրաքվեն»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Հրանտ Բագրատյանը:

«ՉԻ». Աշխարհի ոչ մի անկյունում 35 օր հետո կայանալիք ոչ մի մասսայական միջոցառում չեղարկված չէ, բայց Բագրատյանն իրեն դրել է Վանգայի տեղը և հաստատ գիտի, որ վարակը մեկ ամիս անց չի հաղթահարվելու:

Ուշագրավ է, որ քաղաքական գործիչն այս հայտարարությունն անում է այն ժամանակ, երբ պաշտոնապես արդեն հայտարարվել էր, որ երթը չեղարկվել է: Քաղաքական գործիչն իրավունք չունի իրեն պահել հեռվաշենում ապրող մեկի նման, ով բացարձակ չի հետևում լրատվական հոսքերին: Եթե Բագրատյանը քաղաքական պատվեր չի կատարում, ապա մեկ ամիս հետո նախատեսված միջոցառման չեղարկման պահանջից առաջ ճիշտ կաներ պահանջեր հիմնական հաստատությունների գործունեության դադարեցում: Բայց ոչ, Բագրատյանին դա հետաքրքիր չէ, նրա պատվերն ուրիշ առաջնահերթություններ ունի:

Բագրատյանի այս գրառման ֆոնին անգամ Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանն ավելի ազնիվ են, որ ուղիղ պահանջում են ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին և ոչ թե Բագրատյանի նման կախվում կորոնավիրուսից:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3536 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ