...

Բագրատյանը գովել է Թորոսյանին ու կառավարությանը

Բագրատյանը գովել է Թորոսյանին ու կառավարությանը

«Մենք այսօր իրական վարակի չափը գիտենք։ ՀՀ-ում այս պահին վարակված է 150 հազար մարդ։ Սա 5 տոկոսն է առնվազն»,- «Հրապարակ» թերթի հետ զրույցում հայտարարել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«ՉԻ». Այս երկու-երեք փոքր նախադասությունների մեջ ամփոփվում է Հրանտ Բագրատյանի ողջ հմայքն ու թշվառությունը: Նախկին վարչապետը, որը դարձել է ռևանշիստների տնտեսական և վիճակագրական խոսափողը, փորձում է իրավիճակը ներկայացնել աղետալի՝ չգիտակցելով, որ իրականում իր մեղադրանքները հակառակ ազդեցությունն են ունենում:

Եթե Բագրատյանի նշած թվերն անգամ 30 տոկոսով ճիշտ են, ապա Առողջապահության նախարարությանը և ընդհանրապես կառավարությանը պետք է շքանշան տալ: Եթե անգամ 50 հազար մարդ կա վարակված, բայց ունենք 90 մահ, նշանակում է Հայաստանի առողջապահության համակարգը լավագույնն է աշխարհում: Ի՞նչ Ամերիկա, Գերմանիա կամ Իսրայել: Այս վարակը վերջանալուն պես աշխարհի բոլոր բժիշկները պետք է ձգտեն գալ Հայաստան և վերապատրաստվեն, որովհետև վարակի և մահացության այսպիսի փոքր տոկոս չկա աշխարհի և ոչ մի երկրում:

Իրականում, ինչպես միշտ, Բագրատյանը խաղացել է թվերի հետ, նրա համար կարևոր է, որ իր նշած սկանդալային թվերը հայտնվեն նախկինների մեդիաների գլխագրերում: Մարդիկ կարդան ահասարսուռ թվերը և խուճապի մատնվեն: Դրանով Բագրատյանը իր առաքելությունը կատարած կլինի, իսկ խուճապի պայմաններում քաղաքական օգուտ կորզողները կլինեն ուրիշ մարդիկ: Մարդիկ, ովքեր Բագրատյանից ստացել են Մուկուչյանի ավելի վատ տեսակը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1341 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ