...

Աստղերը հուշում են. Հրանտ Բագրատյան

Աստղերը հուշում են. Հրանտ Բագրատյան

Հրանտ Բագրատյան. Կենդանակերպի նշանը՝ Կորոնախորոզ:

Շաբաթը կանցնի այնպես, ինչպես միշտ՝ ժողովուրդը կշարունակի չգնահատել իր մեգատաղանդին:

Երկուշաբթի կբացահայտեք, որ կորոնավիրուսով ամենից շատ վարակվածները հիվանդանոցներում են, ուստի պետք է Քոչարյանին օր առաջ ազատել կալանքից:

Երեքշաբթի կունենաք մեգահարցազրույց, ցավոք, «Հայելու առաջ»:

Չորեքշաբթի հրավեր կստանաք Տաֆթսի համալսարանից: Կպարզվի, որ նրանք էքսպերիմենտներ են անում տուֆտելու թեմայով:

Հինգշաբթի պատմական օր է: 25 տարի անց, վերջապես Արշակ Սադոյանի պորտը տեղը կդնեք: Կհայտարարեք, որ հայտնի Մալբորոն ձեզ նվիրել էր Նոբելյան մրցանակի կոմիտեն՝ որպես սփոփիչ մրցանակ Նոբելյան մրցանակ չշնորհելու համար:

Ուրբաթ ֆեյսբուքի ձեր էջում կտեղադրեք բազմաթիվ կովերի երախտագիտություն հայտնող նամակները: Նրանք իրենց շնորհակալությունը կհայտնեն, որ միակն եք, որ մտահոգված եք իրենց համար ամուսիններ գտնելու հարցում:

Շաբաթ-կիրակի անցկացրեք տանը՝ ընտանեկան հին լուսանկարները նայելով: Ընտրեք հատկապես մեկը, որ շատ եք հավանում: Կարող է վարակվեք կորոնավիրուսով և ինչ-որ մեգա********-ի  առաջարկով ձեր լուսանկարները տեղադրվեն համացանցում:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1895 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ