...

Մի սպանեք իշխանավորին, նա խոսում է, ինչպես կարող է

Մի սպանեք իշխանավորին, նա խոսում է, ինչպես կարող է

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ասել է. «Հանրաքվեն պետք է շուտ լիներ: Երկրում իշխանափոխություն է եղել, և ինչ իրավական հարց լինում է, ՍԴ-ն ուրիշ ճանապարհով է տանում»:

«ՉԻ». Գիտե՞ք, մեզ մի բան է հիմա հետաքրքրում. այս իշխանությունները ինչ-որ բան ձեռնարկելիս, քայլեր իրականացնելիս ո՞ւմ կարծիքն են հարցնում և հաշվի առնում: Այսինքն, եթե խնդիր կա, դրա լուծման համար խորհուրդները ո՞վ է տալիս սրանց:

Կամ այս իշխանությունները մամուլ կարդում ե՞ն: Նորմալ մամուլի մասին է խոսքը: Մենք դեռ երկու տարի առաջ ենք խոսել ՍԴ-ի հարցը լուծելու անհրաժեշտության մասին, դատաիրավական համակարգը լիովին փոխելու մասին, ու էլի բազմաթիվ հիմնախնդիրների մասին՝ ընդգծելով, որ որքան իշխանությունները ուշացնեն այդ ոլորտներում բարեփոխումներ և կտրուկ քայլեր իրականացնելը, այնքան բարդ է լինելու:

Բազմաթիվ լուրջ փորձագետներ են այս թեմային անդրադարձել: Բարի, մեզ բանի տեղ չեք դրել, բա ո՞ւմ եք բանի տեղ դրել: Ո՞ւմ կարծիքն է ձեր համար կարևոր:

Հիմա եկել, անմեղ-անմեղ՝ ոնց որ թե ուշացրել ենք: Ոնց որ թե այս ՍԴ-ն համը հանում է: Մարդ մտածում է, սրանց այնպիսի խորհուրդներ տա, որ ճիշտ դրա հակառակը անեն, մեր ուզած քայլերը ստացվեն: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 23, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1936 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ