...

Մաթեմատիկոս Վազգեն Մանուկյանին էլ չէր խանգարի մտածելը

Մաթեմատիկոս Վազգեն Մանուկյանին էլ չէր խանգարի մտածելը

Քոչարյանի մերձավոր, ԱԺՄ ղեկավար, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեին. կայքերից մեկին ծավալուն հարցազրույց է տվել և, իր կարծիքով հանրության շրջանում որպես բարձր հեղինակություն վայելող (վկան 2008 թվականին նախագահական ընտրություններում ստացած 1%-ին ձգտող ձայներն են), խորհուրդ է տվել․«Մտածե՛ք, թույլ մի՛ տվեք, որ ձեզ խաբեն»։  

Արժանապատվության պահանջ էր, որ այդքան ցածր վարկանիշով մարդն այլևս պիտի քաղաքացուն դիմելու մասին չմտածեր, առավել ևս խորհուրդ տար և եթե հավելենք, որ «Վերնատունն» էլ ստեղծել է Քոչարյանին սատարելու համար, ապա նախկին փոքրիկ վարկանիշից փշրանքներ էլ մնացած չի լինի։ Անհասկանալի է, թե ի՞նչ հույսով է դիմում ՀՀ քաղաքացիներին։ Իհարկե, ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ համաշխարհային ազգի առաջնորդի անհանգստության բուն պատճառն այն է, որ ամեն գնով տապալվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որ վերջ չունենա երկրում տիրող իրավական քաոսը և Քոչարյանն արդարադատության առջև պատասխան չտա: Դե Քոչարյանի փաստաբաններն էլ իրենց միջնորդություններով բարեհաջող ձգձգում են, որ չհասնեն բուն դատական գործընթացներին։ 

Իսկ հիմա հասկանանք, թե ո՞վ է խաբում քաղաքացուն և քաղաքացին ի՞նչ ունի մտածելու և ընդհանրապես քաղաքացին ունի՞ Վազգեն Մանուկյանի խորհրդի կարիքը, Վազգեն Մանուկյա՞նն ավելի շատ մտածելու բան ունի, թե՞ ՀՀ քաղաքացին։  ՀՀ քաղաքացին մտածել և իր որոշումը կայացրել է 2018 թվականին և մերժել է նախկին ողջ համակարգը, ինչը նշանակում է, որ մերժված է նաև ՍԴ-ն, իսկ հիմա քաղաքացին մտածելու բան չունի:

Անհասկանալի է, թե ինչո՞ւ է ինքը՝ Վազգեն Մանուկյանն առանց մտածելու է խորհուրդ տալիս։ Չէր խանգարի, որ Վազգեն Մանուկյանն ինքը մտածեր քաղաքացուն խորհուրդ տալուց առաջ։ Ի՞նչ կա քաղաքացուն խաբելու, երբ ամեն ինչ հրապարակային է, և քաղաքացու աչքի առջև է եղել ներկայիս ՍԴ-ի գործունեությունը և ՍԴ-ն որոշումներ կայացնելուց երբևէ հաշվի չի նստել հանրության և պետության շահի հետ, ապացույցը կեղծված ընտրությունների վերաբերյալ որոշումներն են։ Հանրությունը պարզապես չի վստահում ներկայիս ՍԴ-ին։ Ամենայն հավանականությամբ Վազգեն Մանուկյանն առանց խաբելու ընտրություններում հաղթանակ չի պատկերացնում։  

Եվ վերջապես հանրությունը մերժել է նախկին համակարգը, այդ թվում՝ նաև ՍԴ-ն։ 2005թ. սահմանադրական փոփոխություններով Քոչարյանն իր անձեռնմխելիությունն էր ապահովում, իսկ Վազգեն Մանուկյանը համաձայն էր և հանրությանն էլ խորհուրդ չէր տալիս։ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանին անսահման լիազորություններով օժտելը և իշխանությունն էլ հավերժացնելն է եղել, ու Հրայր Թովմասյանին էլ կարգել ՍԴ ցմահ նախագահ. Վազգեն Մանուկյանը դարձյալ լուռ էր։  Ինչպես տեսնում ենք համաշխարհային ազգի առաջնորդը ոչ միայն լռում էր, այլև կողմ էր սահմանադրության նման փոփոխություններին, և քաղաքացուն էլ խորհուրդ չէր տալիս, որ քվեարկելուց առաջ մտածի և չխաբվի, իսկ հիմա ՀՀ քաղաքացուն խորհուրդ է տալիս մտածել և չխաբվել։ 

Իսկ այժմ իշխանությունները փորձում են փոքրիկ ուղղում անել Սահմանադրությունում՝ կանխելու դատական համակարգի բեսպրեդելը, ինչին դեմ են վազգենմանուկյանները։ Ահա այն ամենը, թե ինչի համար են մերժվածներն ընդհանրապես և մասնավորապես Վազգեն Մանուկյանը դեմ սահմանադրական փոփոխություններին։ Գիտե՞ք ինչն է անհասկանալի, որ Վազգեն Մանուկյանն առանց մտածելու դիմում է ՀՀ քաղաքացիներին, և ուզում է, որ քաղաքացիները մտածեն։ Այս պարագայում ճիշտ կլիներ, որ Վազգեն Մանուկյանը գոնե հարցազրույցից առաջ մի քիչ էլ ինքը մտածեր։ 

Այսուհանդերձ, մի դրական բան կա Քոչարյանի մերձավորների հաճախ հարցազրույց տալու և սահմանադրական հանրաքվեին դեմ արտահայտվելու մեջ, այն է՝ հանրությունը ճիշտ կկողմնորոշվի և կհամոզվի, թե ինչքան կարևոր է լինելու հանրաքվեի «այո»-ն։  

Ինչքան էլ երկար ես մտածում, դարձյալ տրամաբանությունից հեռու է լինում, թե ինչու մաթեմատիկոս Վազգեն Մանուկյանն իր քաղաքական անցյալը չափ ու կշռի չի բերում և առանց մտածելու է ՀՀ քաղաքացուն խորհուրդ տալիս։ Մտածելը բոլորիս է պետք, այդ թվում՝ նաև մաթեմատիկոս Վազգեն Մանուկյանին։ Մաթեմատիկան մտածել է սիրում։

Ջավահիր Այվազյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 23, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ