...

Վազգեն Մանուկյանը մեզ բացեց

Վազգեն Մանուկյանը մեզ բացեց

Վազգեն Մանուկյանի «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ դեմ է հանրաքվեին, քանի որ այդ հանրաքվեով նախադեպ է ստեղծվում, որպեսզի ցանկացած հարց լուծվի անօրինական ճանապարհով: 

«ՉԻ». Այս մեկը մեզ բացեց: Այսինքն, որ Վազգեն Մանուկյանը խոսում է, դա բացող հետևանքներ է ունենում, բայց կոնկրետ այս մեկը բացեց մինչև վերջին խազը:

Այսինքն, ըստ Հայոց պետականության չկայացած հիմնադրի, հանրաքվեն ընդամենը անօրինական ճանապարհով հարցեր լուծելու միջոց է: Այսպիսի բան երբեք չենք լսել: Ամբողջ աշխարհում կարևոր, համազգային, համապետական կարևորության հարցերը հանրաքվեներով են լուծում, իսկ ահա մեզ մոտ, ըստ՝ Դոստոևսկու և Սերժ Սարգսյանի անմահ ստեղծագործությունների հերոսի, նման հարցերը պետք է լուծվեն Մելիք-Ադամյան փողոցում, Սերժ Սարգսյանի նստավայրում, ՀՀԿ-ական խորհրդարանում:

Թե չէ էս ի՞նչ թիթիզություն է, ո՞վ է տեսել, որ ժողովուրդը հարցեր լուծի: Ասել-ասողը, տեսա՞ք, բրիտանացիները հանրաքվե արեցին, էշ-էշ բրեքզիթ արին, Եվրոպայից դուրս թռան:

Մենք բազմիցս ենք նշել, որ Վազգեն Մանուկյանը տառապում է սեփական անձի արժևորման բացառիկ սինդրոմով, որն իրեն համարում է գերագույնը և միակ խելոքը, որին մնացածը պետք է ոչխարի պես հետևեն, այլ ոչ թե գնան ու սեփական համոզմունքներից ելնելով, քվեարկեն հանրաքվեներում: Այս հայտարարությամբ նա հերթական անգամ իր ատելությունն ու արհամարհանքը ցույց տվեց ժողովրդի հանդեպ: Բան չի փոխվել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2398 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ