Արցախում օրենսդրական փոփոխություն է առաջարկվել, ըստ որի՝ ռուսերենը կստանա պետական լեզվի կարգավիճակ: Օրենքի հիմնավորման մեջ կան այսպիսի տողեր. «Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական ու հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակցությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում»:
«ՉԻ». Ասել եք Ա-ն, ասեք նաև Բ-ն: Հիմա Արցախում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մարդիկ ստիպված են նաև հաճախ հարաբերվել ադրբեջանցիների հետ: Ներկա քարտեզը և իրողությունները նրանց դա պարզապես ստիպում են: Ելնելով վերոգրյալից՝ հանգիստ կարող եք հիմնավորել նաև հաջորդ քայլը՝ ադրբեջաներենին պետական լեզվի կարգավիճակ շնորհելը:
Խաղաղապահներ կան աշխարհի մի շարք երկրներում, բայց ոչ մեկի մտքով չի անցնում խաղաղապահի լեզուն դարձնել երկրորդ պետական լեզու: Հետաքրքիր է, եթե 5 տարի հետո ռուսները հեռանան, ի՞նչ եք անելու պետական լեզվի հետ:
Գաղտնիք չէ, որ խորհրդային շրջանում հայերենը լուրջ խնդիրներ է ունեցել Լեռնային Ղարաբաղում: Տեղի էլիտան, որպես կանոն, հաճախել է ռուսական դպրոց և արդյունքում շատ վատ է տիրապետել հայերենին: Ռոբերտ Քոչարյանը և գեներալիտետը դրա լավագույն ապացույցն են:
Այնպես որ, եթե իսկապես մտադրված եք Արցախի մնացած տարածքը գոնե պահպանել, ռուսերենից առաջ հայոց լեզվին պետք է աջակցություն ցուցաբերվի և հետո նոր միայն՝ օտար լեզուներին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: