...

Սուպեր Սաքոն ու «զելյոնկան»

Սուպեր Սաքոն ու «զելյոնկան»

Ադրբեջանի ոստիկանությունը օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հայտնաբերել և ձերբակալել է այն անձին, որն իր մեքենայում Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի՛ գնա» երգն է լսել ու այդ կադրերը հրապարակել սոցցանցերում:

«ՉԻ». Եթե բանը հասել է դրան, ապա Ալիևը պետք է խզի բոլոր հարաբերությունները Թուրքիայի հետ. այնտեղ «Մի՛ գնա» երգը ավելի շատ են լսում, քան՝ Տարկանին: 

Իսկ ընդհանրապես, Ադրբեջանում մոդայից շատ են հետ ընկել: Հիմա ո՞վ է մարդ բռնում: Դրա տեղը զելյոնկա լցրեք այդ վարորդի վրա, կարելի է նաև պլաստիկ շշերով գլխին հարվածել: Եվ արդյունավետ է, և դրա համար ոչ ոք ոչ մի պատասխանատվություն չի կրում:
 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1039 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ