...

Կոմիտասն էլ մեծություն է և վերջ

Կոմիտասն էլ մեծություն է և վերջ

Ռեյկյավիկում ընթացող ԵԽ գագաթնաժողովում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Հայաստանը ճանաչում է 86.600 քկմ տարածք ունեցող Ադրբեջանի ամբողջականությունը, Ադրբեջանը, իր հերթին, հայտարարել է, որ ճանաչում է 29,800 քկմ տարածքով ՀՀ ամբողջականությունը»:

«ՉԻ». Էս հեչ: Այնտեղ Սուպեր Սաքոն է եսիմինչեր ասել Կոմիտասի մասին: Դա է կարևորը: Խառնել է մուղամն ու ակորդները, ռաբիսն ու ազգայինը, շիլաշփոթ սարքել, էն էլ Հանրային հեռուստաընկերության ալիքով, ու Կոմիտասին սխալ հանել: 

Խայտառակություն է: Ազգս բորբոքված է: Պարզվում է՝ մեր ազգի կեսը կոմիտասագետ է, էն մի կեսն էլ ամեն օր Կոմիտասի ստեղծագործություններն է լսում: Լիքը մարդ էլ կա, մինչև հիմա իմացել է, թե Կոմիտասը պողոտա է: Չնայած՝ լավ է, որոշ մարդիկ էս գիշեր ու առավոտ կանուխ իսկականից Կոմիտաս են լսել: 

Այնպես որ, մինչև Սուպեր Սաքոն ներողություն չխնդրի, Կոմիտասին «պրիզնատ» չգա, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները բանի տեղ դնող չի լինի: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   662 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ