Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է. «Երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չի, պետք է սեփական գլուխը պատերով տալ և ոչ թե երեխայի նկատմամբ բռնություն գործադրել, որը հաստատ ոչ մի լավ բանի չի բերելու»։
ՉԻ. Մեր մեջ ասած, սեփական գլուխը պատերով տալը նույնպես բռնություն է: Սեփական գլխի հանդեպ: Թող վարչապետը փորձի, կհամոզվի: Այնպես որ, ինքը կառավարության նիստում բռնության կոչ է արել:
Իսկ ընդհանրապես, զարմանալի է, որ Նիկոլ Փաշինյանը սեփական գլուխն առաջարկել է ընդամենը պատերով տալ: Երբ ավելի փորձված մեթոդներ ունի: Օրինակ՝ սեփական գլուխը ասֆալտին ծեփել, կամ մուրճով գլխին խփել: