...

Նիկոլին ծափահարում են՝ ինչպես տզզացող մոծակին

Նիկոլին ծափահարում են՝ ինչպես տզզացող մոծակին

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «Հայաստանի կողմից իրականացվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին», ապա սկսել է թվարկել, թե ինչ «աննախադեպ մակարդակի վրա են» հայ-իրանական, հայ-վրացական, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, հայ-ռուսական, հայ-ֆրանսիական, հայ-հնդկական, հայ-չինական հարաբերությունները, և թե ինչ փայլուն հնարավորություններ կան Հայաստան-ԱՄՆ և Հայաստան-ԵՄ հարաբերություններում ու Մերձավոր Արևելքում։ Այլ կերպ ասած, ըստ Նիկոլ Փաշինյանի, իր շնորհիվ «ալամ աշխարհը» Հայաստանի հետ փայլուն հարաբերություններ ունի։

Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում։ Այսպիսի անեկդոտ կա՝ ջահել, անփորձ մոծակը որոշում է իր «երգով» ուրախացնել ամառանոցային սեղանի շուրջ հավաքվածներին, անընդհատ տզզացնելով պտտվում է սեղանի վերևում, հետո ինչ-որ հրաշքով վերադառնում է ու մորը պատմում՝ «մամ, չես պատկերացնի, էնքան լավ էի տզզում՝ բոլորը ծափ էին տալիս»։ Նիկոլ Փաշինյանի՝ սեփական «բալանսավորված» արտաքին քաղաքականությունը գովաբանելը նույն բանն է: Պարզապես տարածաշրջանային հարևանների «ծափ տալու» արդյունքում ոչ թե անձամբ ինքն է տուժելու, այլ մենք բոլորս։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   82 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ