...

Երեկ քոմփլեմենթար, այսօր բալանսավորված

Երեկ քոմփլեմենթար, այսօր բալանսավորված

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին»:

«ՉԻ». Էս ստատուսի տակ նիկոլականները դիֆերամբներ են գրում. «Նիկոլ անկոտրելի», «Կեցցե՜ Արարատ Միրզոյանը», «Ցավդ տանեմ, մեր փրկիչ» ու սենց բաներ:

Բայց էս մանր-մունր քծնանքախառն մտքերը որ հանենք, ամենադիպուկը մի օգտատիրոջ գրած էր. «Վաճառվում են տնական հավի ձվեր»: Այ, հենց սա է ամենաբալանսավորված արտաքին քաղաքականության արդյունքը:

Էնքան բալանսավորված է, որ Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, իրար հերթ չտալով, ողջունում են հայ-ամերիկյան այդ կանոնադրություն է, ինչ է, դրա ստորագրումը: Մեր բոլոր հարևանները ոգևորված են այս բալանսավորումից:

Իսկ Մերձավոր Արևելքի երկրներում ընդհանրապես հանգստյան օր են հայտարարել, որ Հայաստանը միանալու է Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային: 

Մնում է սպասենք, տեսնենք՝ սրանց վարած բալանսավորված քաղաքականության արդյունքում տակը ինչ է մնալու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   104 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ