Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ փորձել է ևս մեկ անգամ պատասխանել Ալիևի սպառնալիքներին ու հայտարարել է, օրինակ, որ Արևմտյան Ադրբեջանը Թովուզն է, Ղազախն է, Դաշքեսանն է և այլն, իսկ Արևմտյան Հայաստանը Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է, և այսպես շարունակ (արևմտահայերենն էլ երևի Մարալիկի բարբառն է)։
Բայց զավեշտն այն է, որ իր գրառման 6-րդ կետում Նիկոլ Փաշինյանը որոշել է հստակեցնել Հայաստանի առաջարկները, և դրանք համարակալել է՝ «ա», «բ», «գ», «դ» և այլն։ Բայց տեղյակ չի եղել, որ «ժ»-ին (համապատասխանում է 10 թվին) հաջորդում են ոչ թե «ի»-ն և «լ»-ն, որոնցով նշվում են 20 և 30 թվերը, այլ «ժա»-ն և «ժբ»-ն (11-ը և 12-ը)։
Հ․Գ․ Կրթվելը նորաձև է։